Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնում է, որ այս տարվա հունիսին սահմանամերձ գյուղից Ռուսաստան են արտագաղթել երկու ընտանիք: Սակայն այդ ընտանիքները չեն հարմարվել ռուսական միջավայրին եւ վերադարձել են գյուղ : Գյուղապետը ցանկանում է , որ օտար ափերից վերադարձող ընտանիքները շատ լինեն:
Ցավոք, վերադարձողները քիչ են: Նոյեմբերյան քաղաքի բնակիչները «Առավոտի» թղթակցին մատնացույց արեցին հերթական ուղերթը կատարելու համար Ռուսաստանից Հայաստան վերադարձող հսկա ավտոբուսը, որի մեջ միայն վարորդն էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ