«Ազատություն» ռադիոկայան. Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների և իրադարձությունների տարբեր զարգացումների: Այս մասին կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սիրիայում հնարավոր արտաքին ռազմական միջամտությանը:
«Մենք տեսնում ենք, որ Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացմանը, որ պետք է կարողանանք ընդունել նաև սիրիահայերին», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով, սիրահայերը պետք է կարողանան շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ, և այդ խնդիրն իրենք քննարկում են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Ղարաբաղի իշխանությունները, հիշեցնենք, նախկինում տարբեր առիթներով հայտարարել են, թե պատրաստ են Սիրիայում իրադարձությունների առավել սրման և սիրահայերի մեծ արտահոսքի պարագայում ցանկացողներին ընդունել Լեռնային Ղարաբաղում և նրանց համար ապահովել անհրաժեշտ կենսապայմաններ:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ Տիգրան Սարգսյանը Սիրիայում տիրող իրավիճակի մասին խոսել է Արցախի պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:
Տիգրան Ավետիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Հալեպից պատերազմ է հասկացանք բա քո երկրում ինչքան է արտագաղթը և կարող ես պատճառը ասել այ պատճառ: