Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հագնվի, գնում ենք բաժին»

Սեպտեմբեր 02,2013 15:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ի գիշերը բենզինի տարայով գլխավոր դատախազության շենքը փորձել էր հրկիզել Խաչատուր Ղալեչյանը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ գրավոր բացատրություն էր ուղարկել իր պաշտպանին, հայտնելով, թե բողոքի այդ ծայրահեղ քայլին ինչու է դիմել:

8 էլեկտրոնային թերթից բաղկացած բացատրության մեջ նա ներկայացրել էր դեպքի օրվա որոշ մանրամասներ հրշեջների, պետավտոտեսչության աշխատակիցների, ինչպես նաեւ հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, իրենց բնակարան ներխուժած ոստիկանության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ: «Հայտնեցին, որ եկել են ինձ տանեն Կենտրոն բաժին: Իմ հարցը, թե ինչու չեն կանչել օրենքով սահմանված կարգով՝ մնաց անպատասխան, հեգնեցին՝ հագնվի, գնում ենք բաժին: Պահանջեցի բերման ենթարկելու որոշում: Կրկին հեգնեցին՝ շատ ես ուզում, կգաս, տեղում կտանք: Հայտարարեցի, որ անօրեն է իրենց գործողությունները եւ հրաժարվում եմ գալ: Խմբի ղեկավարը եւ մյուսը հայտարարեցին՝ իզուր վիճակդ մի բարդացրու, հարկադրաբար կտանենք, կխայտառակվես: Ասացի՝ փորձեք: Իրականում ֆիզիկական ուժի դիմեց: Տնից դուրս գալու պահը բնական պահեցի, որ մայրս չհուզվի, որը շաքարով հիվանդ է եւ ծեր»,- գրել էր Խ. Ղալեչյանը: Ոստիկաններն իրենց ասելով, հայտնել էին, թե Խաչատուրի մորը եւ քրոջը տեղեկացրել են, որ Շենգավիթի բաժնից են: Ըստ Խ. Ղալեչյանի, իրեն մինչ օրս անհայտ է մնացել նրանց ով լինելը եւ նրան կարող էին տանել ուր կամենային. «Հասանք տեղ, ինձ ուղեկցեցին 2-րդ հարկում գտնվող ինչ-որ աշխատասենյակ: Պահանջս բերման ենթարկելու մասին որոշումը ցույց տալն էր, դարձյալ մնաց անպատասխան: Կես ժամ պահելուց հետո տարան ոստիկանության քննչական բաժին, որի շենքը գտնվում էր այլ վայրում: Քննիչը չընդունեց, առանց արձանագրություն կազմելու գրպանիս իրերն ընդունելով ինձ նստեցրին վանդակաճաղերով խցում:

Մոտ մեկ ժամ պահելուց հետո այդտեղից ձեռնաշղթաներով ինձ տարան քննիչի մոտ, ենթադրյալ խմբի ղեկավարը նստած էր քննիչի աշխատասենյակում, իմ գնալուց երկու րոպե անց հեռացավ: Քննիչը բանավոր հրահանգեց այլ անձանց՝ ինձ տեղափոխել 72 ժամով մեկուսարան»,- շարունակել է Խ. Ղալեչյանը, որը հետագայում տեղեկացրել էր, որ հենց խցում էլ հայտարարել էր հացադուլ:

Հացադուլի ժամանակ էլ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանքը: «Գրավոր դիմել էի, բերեց փաստաբան, որը հայտարարեց, թե ինձ հետ կարող է հաղորդակցվել ամիսը մեկ անգամ, քննիչի կողմից բերված երկրորդ փաստաբանն էլ հայտնեց, որ հրաշք պետք է լինի , որ կարողանա ինձ հետ ամիսը երկու անգամ հաղորդակցվել, որ ձեռքին 25-ից ավելի գործեր ունի»,- գրում է Խ. Ղալեչյանը:

Ուստի նա խնդրում է բերել մեկ այլ փաստաբանի, որը կկարողանար հաղորդակցվել իր հետ առնվազն շաբաթը երկու անգամ՝ հաշվի առնելով գործի ծավալը:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30