Փակ շուկայի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Մի տղամարդ դուրս գալով Փակ շուկայի հարակից տարածքում հավաքված Սամվել Ալեքսանյանի «պաշտպանների» միջից՝ սկսեց վազել և փախչել ոստիկաններից: Նա վազեց, սակայն հասնելով Փակ շուկա՝ ընկավ, և ոստիկանները կարողացան նրան բռնել: Նրանց հետ էր նաև նրան սատարող մի տղա, ով վեճի էր բռնվել ոստիկանների հետ: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու տղամարդկանց էլ, նաև՝ Վարդգես Գասպարիին: Ոստիկանական մեքենայից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գասպարին ասաց՝ ինքը ոստիկաններին ցույց է տվել գողություն անող այդ տղամարդուն, սակայն ոստիկանները անգործության են մատնված:
Ոստիկանության ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանք բերման են ենթարկում այդ երկու տղամարդկանց, ում մատնանշել է Վարդգես Գասպարին, իսկ Գասպարին գնում է որպես վկա:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝ PanoramaamTV-ի