Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներ. «Ոչ վարձու ընդդիմախոսներին» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 02,2013 14:53

«Մարդը 700-750 հազար աշխատատեղ է ստեղծում, մոտավորապես երեք հազար մարդ ստեղ պիտի հաց ուտի, էդքան ներդրում ա արել, որ մենք, մեր երեխեքն աշխատեն, չարտագաղթեն, իրանց երկրում մնան: Հուշարձանն էլ, որ էդքան գոռգոռում են, պահպանել ա: Հա ասում են հուշարձան, հուշարձան, բա որ էդ հուշարձանը կռիսանոց էր, խոզանոց էր, ո՞ւր էին էդ ակտիվիստները, ինչի՞ չէին գալիս տեր կանգնում հուշարձանին: Հմի տեր կայնող կա, ասում են՝ խի՞ ա տեր կայնե»,- Aravot.am-ի հոտ զրույցում ասաց Մերուժան Ղազարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Փակ շուկայի մոտ պետք է կայանար քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան, բայց վերջիններս չեկան: Փոխարենը շուկայի հարակից տարածքում բազմամարդ ակցիա կայացավ՝ ի պաշտպանություն շուկայի կառուցապատումն ավարտելու եւ այն բացելու :

Ի դեպ, կիսակառույց շուկայի պատուհաններից ակցիայի մասնակիցները կախեցին ընդդեմ շուկայի վերաբացման պայքարողներից Կարո Եղնուկյանի նկարը՝ հետեւյալ մակագրությամբ. «Ոչ վարձու ընդդիմախոսներին: Ոչ օտարերկրյա լրտեսներին: Ոչ գրանտակերներին: Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»: Վերջինս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկերն է:

PrevPhoto
NextPhoto

Ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի հանդես եկող ակցիայի մասնակիցների այլ տեսակետները՝ տեսանյութերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նառա says:

    Այսքանի մեջ կգտնվի մեկը, որ իմանա ինչ է մասոն???

  2. ՀՀ քաղաքացի says:

    700 աշխատատեղը տպավորիչ թիվ է…. մնաց անի

  3. Karen says:

    Ուրեմն եթե մեր հուշարձանները պետության կողմից չեն պահպանվում, պե՞տք է վաճառել օլիգարներին և նրանք այնտեղ օբյեկտ կառուցեն: Բերեք Գառնիի տաճարը վաճառենք ինչ-որ մեկին որ նա տեղը ռեստորանային համալիր կառուցի և նոր աշխատատեղեր ապահովի: Գոնե մի քիչ մտածեք ասելուց առաջ…..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30