Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հայ ժողովրդի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս՝ իրենց մեջ կրելով երկակի ինքնություն. ՀՀ արտաքին գործերի նախարար

Սեպտեմբեր 02,2013 14:47

«Եվրոպական Միության հետ սերտ համագործակցություն կա, ինչի շուրջ ընթացող բանակցությունները հաջող ընթացքի մեջ են»,-այսօր Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ միայն ինքը կարող է որոշել, թե որ կառույցի հետ համագործակցության ինչպիսի ուղի որդեգրել: Հայաստանն ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցում ինքնուրույն որոշում կկայացնի: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսվում է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին:

ՀՀ արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ՝ այնպիսի երեւույթները, ինչպիսիք են՝ կրոնական անհանդուրժողականությունը, խտրականությունը եւ այլատյացությունը, ոտնահարում են մարդկային արժանապատվությունը եւ հասարակության մեջ կարող են լարվածության առիթ հանդիսանալ.

«Երկխոսության մշակույթի եւ այլ մշակույթների նկատմամբ հարգանքը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Պատմությունը ցույց է տվել, որ նման երեւույթների դեմ ոչ արդյունավետ պայքարը կարող է խաթարել հասարակության ներդաշնակությունը՝ վտանգելով հասարակության համախմբվածությունը»:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ այլոց ինքնության, ժառանգության, ազգային-մշակութային եւ կրոնական ավանդույթները հարգելը մեր հասարակությունների ներդաշնակ զարգացման եւ խաղաղ գոյակցության հիմնական պայմաններից մեկն է.

«Գտնվելով կրոնների եւ մշակույթի խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից եւ փոխադարձաբար այն նպաստել է նաեւ այլ մշակույթների հարստացմանը: Այսօր հայ ժողովրդի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս՝ իրենց մեջ կրելով երկակի ինքնություն: Մենք լիովին ինտեգրված ենք իրենց հյուրընկալած երկրների հասարակություններին՝ միաժամանակ կապված մնալով իրենց ազգային ինքնությանը: Ես կարծում եմ, որ 21-րդ դարում մենք պետք է ուժեղացնենք մեր ջանքերը ժողովուրդների մշակույթների, կրոնների եւ հասարակությունների միջեւ կամուրջներ ստեղծելու ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում հնչեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, որն ընթերցեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Կաթողիկոսի ուղերձում նշվում է` Հայաստանի համար ողջունելի է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվող նման համաժողովը և այն պետք է նպաստի միջմշակութային երկխոսության զարգացմանը: Կաթողիկոսի ուղերձում կարեւորվում է նաև մշակութային և կրոնական ինքնության հավասար դրսևորումը, որը համարժեք է մերձավորին սիրելուն և հանդուրժելուն.

«Բայց իր հերթին էլ Եվրոպան պետք է հարգի հնագույն քրիստոնեական արմատներ ունեցող ժողովուրդներին` յուրահատկությունն ու բազմազանությունը դիտելով որպես համաեվրոպական հարստություն: Կաթողիկոսն իր ուղերձում նաև հիշեցրեց` Հայաստանը դարեր շարունակ հարգել է հարևան ժողովուրդների ազատությունն ու ինքնությունը: Մեզ համար ընդունելի չէ մարդու իրավունքների խախտումն ու ազատության նկատմամբ բռնությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30