«Կառավարություն պատասխան տուր, ուսանողը պատասխան է պահանջում քեզնից վարչապետ»,- այս պահին այս պահանջներն են կառավարության շենքի դիմաց ներկայացնում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:
Նրանք սպառնում են չհեռանալ կառավարության շենքի մոտից՝ մինչեւ կառավարությունից չիջնեն իրենց պահանջները լսելու:
«Կառավարություն պատասխան տուր: Ոչ թանկացումներին: Պարոն վարչապետ, պահանջում ենք պատասխան տալ, պատասխան տվեք հայ ուսանողին, հայ երիտասարդին: Ձեր վարած թույլ ու անպատասխանատու քաղաքականության արդյունքում մեր երկիրը հայտնվել է սոցիալտնտեսական ծանր պայմաններում: Հայ ուսանողը չի կարողանում վճարել, ուսանողի ծնողը վճարունակ չէ» ,- գոռում են երիտասարդները:
Ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանն էլ դիմեց վարչապետին. «Գնացեք ձեր օֆշորից գլուխ հանեք, ուսանողին մի ներքաշեք ձեր օֆշորի մեջ: Ձեր քաղաքականությամբ փորձում եք անգրագետ սերունդ դաստիարակել… Անկախության սերնդի երիտասարդը վճռական, հաղթական է, կորցնելու բան չունի եւ ձեզ կործանելու է»:
Կարդացեք նաև
Կառավարությունից դեռեւս արձագանք չկա, ուսանողներն էլ հեգնում են՝ շնորհակալ ենք հայ ուսանողին արհամարհելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ