Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգության» թեկնածուն դեմ է Սյունիքի մարզում ցանկացած նոր հանքավայրի շահագործմանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2013 13:40

Zaruhi_2 Zaruhi_3Երեկվանից իր նախընտրական քարոզարշավը մեկնարկած «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը շարունակում է իր քարոզարշավը, բակային հանդիպումներ ունենում քաղաքի տարբեր թաղամասերում:

Երեկ երեկոյան Կապանի մշակույթի հրապարակում բնակչության հետ կայացած հանդիպումն անցել էր ոչ մարդաշատ միջավայրում, թեկնածուն իր թիմակիցների հետ որոշել է ինքն անձամբ գնալ բակեր եւ հանդիպումներ ունենալ կապանցիների հետ: Թեկնածուն եւ իր թիմակիցները համոզմունք հայտնեցին, որ այս մարտում եւս պետք է արձանագրեն հաղթանակ, ինչպես արել են փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ: «Սամվելն այս մարտահրավերն ընդունեց, ինքը նաեւ մարտահրավեր նետեց ներկայիս ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին: Այսօր «Ժառանգությունն» առաջադրելով Սամվել Հայրապետյանին՝ ասում է, որ այլեւս Սյունիքի մարզում ունենալու է մրցակից: Մեր հանրապետության հարավից, Սյունիքից դուք պետք է սկսեք ազատագրել մեր հայրենիքը: Մեզանից շատ մեծ ակնկալիքներ ունի ողջ հայ ժողովուրդը, լծվելու ենք աշխատանքի, այսօր շատ մարդ չի եկել, մենք ենք գնալու, համոզելու ենք մարդկանց, ասելու ենք՝ քո ձեռքում է երկրիդ ճակատագիրը, դու կցանկանա՞ս տեր լինել քո հայրենիքին՝ հայրենիքդ կծառայի քեզ, կորոշես իրեն թողնել անտե՞ր՝ ինքը կծառայի օտարին, հետեւաբար պետք է պայքարենք: Գնալու ենք բակերով. ներկայացնելու ենք Սամվել Հայրապետյանին, նոր Հայաստանի տեսլականը, որն իրոք բերելու է բոլորիս ազատություն», – իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ տեղեկացրեց, որ պայքարը մղելու են Սյունիքի մարզի 4 քաղաքներում եւ շուրջ 50 գյուղերում: Նա նաեւ հայտարարեց, որ բնակիչներն առաջիկայում հնարավորություն են ունենալու հավաքների միջոցով հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Երեկվա հանդիպմանը ներկա էր աեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, որը ներկայացրեց հանրապետությունում տիրող ընդհանուր իրավիճակը:

Պատգամավորի թեկնածուի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը հանրությանը ներկայացրեց թեկնածուի առաջնային այն քայլերը, որոնք պետք է նախաձեռնի ընտրվելուց հետո, մասնավորապես՝ պատշաճ քաղաքացիական պաշտպանության ծրագրի ներդնում, ԱԺ-ում պայքար համայնքների խոշորացման ծրագրի դեմ, մերժման արշավ Սյունիքի մարզում ցանկացած նոր հանքավայրի շահագործման դեմ, Սյունիքի մարզից արտագաղթած սյունեցիների հավաքի կազմակերպում, որի նպատակն է լինելու Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության ծրագրի իրականացումը. «ներդրողների եւ դոնորների հավաք» եւ այլ նախաձեռնություններ:

«Սկսում ենք պայքարը, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ պիտի հաղթանակենք: Ես ծնված եւ մեծացած եմ Կապանում, կռված այս հողի համար, ձեզ հետ միասին պայքարելու ենք ու հասնելու ենք հաղթանակի»,-իր ընտրողներին դիմեց ազատամարտիկ, պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը:

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուների քարոզարշավի վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30