Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ արեցին ակտիվիստներին հեռանալ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2013 13:35

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Ճարտարապետաշինարարական համալսարանի առջեւից «Ուսանող, ոտքի», «Ուսանող, միացիր» վանկարկումներով սկսել են իրենց բողոքի երթը պետական բոլոր բուհերի մոտով: Նրանք այս պահին շարժվում են Բժշկական համալսարան եւ ճանապարհին կոչ են անում միանալ նաեւ ուսանողների ծնողներին, հիշեցնելով, որ սոցիալ-տնտեսական այս պայմաններում ապօրինաբար բարձրացված ուսման վարձերը վճարելը իրենց վրա շատ թանկ է նստելու:

Բուհերի դիմաց սակավաթիվ ուսանողներ են հավաքվում՝ լսելու պայքարելու կոչ անող ուսանողներին, շատերը հիմնականում ժպտում են բուհերի պատուհաններից: Ագրարային համալսարանում, ինչպես միշտ, այս անգամ էլ ուսանողական այս ակցիան դիմավորեցին բուհի պրոռեկտորի  գլխավորությամբ ուսանողական խորհրդի հաղթանդամ երիտասարդները: Հենց բուհի առջեւ նրանք կոչ արեցին ակտիվիստներին հեռանալ, պրոռեկտորը այս անգամ էլ պնդեց, որ իրենց ուսանողները չեն ցանկանում միանալ ակցիային ու բացատրեց, որ ուսման վարձերը այս տարի իրենց մոտ չեն թանկացել, հաշվի առնելով, որ իրենց ուսանողների մեծ մասը գյուղի երիտասարդներ են: Պրոռեկտորն ասաց, որ եթե իրենց բուհի ուսանողները ցանկանան, ապա դասերից հետո անպայման կմիանան:

Այս պահին ուսանողները Մանկավարժական համալսարանի մոտից շարժվում են դեպի կառավարության շենք՝ «Ոչ կրթությունը թանկացնողներին» ասելով, ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը ասում է, որ իրենք գնալու են մինչեւ վերջ ու վճռական են լինելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30