Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը՝ ցույցերի եւ դավանանքի ազատության մասին

Սեպտեմբեր 02,2013 12:59

«Կրոնի ազատությունն արդի աշխարհում՝ մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովին մասնակցող Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես հետեւում եմ խաղաղ ցույցերի ճանապարհով Հայաստանում ժողովրդի կամքի դրսեւորմանը` տեղական եւ միջազգային նշանակության հարցերի վերաբերյալ»:

«Խաղաղ ցույցերը կարեւոր են երկրում ժողովրդավարության  զարգացման համար: Ես ողջունում եմ բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին:  Ցանկանում եմ  գովել նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով են իրականացնում իրենց աշխատանքը եւ զսպվածություն են դրսեւորում  ցուցարարների նկատմամբ»,- նշեց պրն Հեֆերնը:

Անդրադարձավ նաեւ Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը. «Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, ինչի արդյունքում իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել: Ինչ վերաբերում է դավանանքի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցին, ապա Հայաստանի հասցեին կա ինչպես քննադատություն, այնպես էլ դրվատանք: Մենք ընդունում ենք երկրում Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, սակայն որոշ ասպեկտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա»:

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում կոնկրետ ի՞նչ սպառնալիքներ կան կրոնական փոքրամասնությունների համար, Հեֆերնն ընդգծեց, որ այդ խնդիրների մասին ասված է զեկույցում. «Կրոնական կազմակերպությունները պետք է քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան»:

Մանրամասն՝ ավելի ուշ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30