«Դասագրքերի հետ բոլորը բախվում են: Այս տարվա բոլոր դասագրքերը փորձարկման պետք է անցնեին ՀՀ 90 դպրոցներում: Փորձարկման համար բոլորին տրվել է փորձարկվող տարբերակը: Դասագրքերի վերաբերյալ ընդամենը 12 նորմալ կարծիք ենք ստացել, եւ դրանք այն դպրոցներն էին, որոնք Երեւանում չէին, այլ մարզերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դասագրքերի խնդրի մասին նշեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ կրթության զարգացման պետական ծրագրում գրված է, որ դպրոցի ուսուցիչները պետք է մասնակցեն եւ կարծիք ասեն դասագրքերի եւ դպրոցական այլ խնդիրների վերաբերյալ: ՀՀ բոլոր դպրոցները ունեն համացանց եւ ամենքը տեղեկացվածության եւ լիարժեք գիտելիք ստանալու հնարավորություն ունեն:
Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաներով աշակերտների ուսուցմանը, որը դժվար կլինի որպես մանկավարժական լուրջ գործիք օգտագործելուն, տիկին Բախշյանը նշեց, որ անգամ մեր ազգային ժողովի պատգամավորները այդ սարքերը լուրջ չեն ընդունում եւ նեթբուքն ու նոթբուքը որպես խաղալիք են օգտագործում.
«Դասագրքաստեղծման գործընթացը արմատապես պետք է փոխվի, այս դարաշրջանում այն ձեւով, որ ուսուցանել ենք պետք է վերանայել: Դպրոցի տնօրենը պատասխանատու է իր կրթահամալիրի որակի եւ ուսուցման ձեւի համար»:
Կարդացեք նաև
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր սովորող անհատական պահարան պետք է ունենա, ամռանը նրանք ստեղծեցին լուսավոր ընթերցարաններ, որի շնորհիվ աշակերտները անվճար օրվա բոլոր ժամերին կարող է ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: Գլխավորը մանկավարժությունն է.
«Ծրագրի կրողը եւ պատասխանատուն հասարակության առաջ մենք, ենք, անգիրի դպրոցը արագ վերանում է, մենք ուզում ենք ուսուցիչը պատասխանատու դառնա, նա պատրաստ պետք է լինի: Եթե ուսուցիչը չի ցանկանում սովորել, մենք չենք կարող ստիպել: Աշակերտները գալիս են netbook-երով, հնարավորություն ունենալ բովանդակության կրողը լինել, աշակերտները ուսուցիչներին պետք է սովորեցնեն, դա նորմալ է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ