Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուծեք մեր հարցերը, թե չէ մենք կլուծենք ձեր հարցերը» մեկնարկեց ՀՅԴ ուսանողական բողոքի երթը

Սեպտեմբեր 02,2013 12:29

«Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը»,- այս կարգախոսով ու պահանջով այս պահին Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի մոտ են  հավաքվել  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Նրանք պատրաստվում են սկսել իրենց բողոքի երթը ՝ պահանջելով  իջեցնել ուսման վարձերը:

«Ուսման վարձավճարների բարձրացման որոշումը տնտեսական այս ծանր պայմաններում ուսանողի գրպանին խիստ անհամաչափ է: Բարձրացնում են, որ կրթության որակ ապահովեն, բայց տարիներ շարունակ բարձրացրել են, իսկ դրանից կրթության որակը չի փոխվել: Մենք չենք վստահում ձեզ, ձեզ հետ հույսեր չենք կապում: Բոլոր ուսանողները, որոնք դեմ են այս ամեն ինչին, պատրաստ են պայքարելու իրենց իրավունքների համար,չեն պատրաստվում վճարել ապօրինաբար բարձրացված վարձերը ,  կոչ ենք անում միանալ մեզ»,- հայտարարեց միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Ուսման վարձավճարների իջեցման պահանջին զուգահեռ՝ նրանք բողոքում են, որ անվճարունակ ուսանողներին կառավարությունը չի տրամադրում վարկեր, պետպատվերն ընդհանրապես չի գործում:

Ուսանողական միության վարչության անդամ Մհեր Ղազարյանն էլ դժգոհեց, որ իշխանությունները կրթական փոփոխությունների մասին միայն տեսականորեն են  խոսում. «Ոլորտի բարեփոխումներ ասելով միայն վարձավճարների բարձրացումն են հասկանում, բայց մասնագետների փոփոխություն բուհերի ներսում գրեթե չի լինում: Համալսարան են ընդունում այնպիսի կադրեր, որոնց համապատասխան գիտելիքներն ու որակավորումները չունեն»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30