Արտագնա խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասին դուբլ անելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել ուրախությունը: «Ես Դորտմումդում ինձ գերազանց եմ զգում եւ շատ ուրախ էի նոր թիմում պաշտոնական խաղում խփածս առաջին գոլի համար: Բայց ավելի շատ ուրախացա, երբ երկրորդ գոլն էլ խփեցի: Ընդհանուր առմամբ հանդիպումը հեշտ չստացվեց, բայց մենք կարող ենք մեր խաղն ավելի կատարելագործել», – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ