«Հայաստանի կախվածության աստիճանը երեւում է Սիրիայի հարցում: Այնտեղ նույն վիճակն է, ինչ եղել է Ղարաբաղում: Հիմա ամերիկացիներն այն հարվածները, որ պատրաստում են` անկանխատեսելի են: Թե այդ ինչ օպերացիա է, դեռ պարզ չէ: Արդեն չորրորդ դեպքն է, որ ԱՄՆ մտնում է երկրներ, ավիրում»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանի փոխանցմամբ` Հայաստանում մարդկանց ինչ որ խումբ համաշխարհային ինչ-ինչ ուժերի հետ գալիս է համաձայնություն եւ իրականացնում իր քաղաքականությունը, եւ այդ նույն բանն անում է այսօր ԱՄՆ-ն:
«Մենք ամենակարծր ձեւով պետք է պաշտպանեինք Սիրիայի հայերին, Հայաստանը պետք է կապերը խզեր ԱՄՆ-ի հետ, բայց այսօր ոչ մի խոսք չկա այդ մասին»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ