Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւից ոստիկանները մտնելով բողոքի ակցիա անող ուսանողներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի թեւերը՝ նրան տարան Կենտրոնի ոստիկանության բաժին:
Այսօր վաղ առավոտից Հարություն Մկրտչյանը մի խումբ ուսանողների հետ ակցիա էր անում՝ ուսման վարձավճարների թանկացման դեմ եւ բարձրախոսով պարբերաբար ներկայացնում իրենց պահանջները՝ վերանայել որոշումը, բարձրացնել դասախոսների աշխատավարձերը եւ այլն:
Նախ, ոստիկանները ուսանողներին զգուշացրեցին, որ չկանգնեն ԵՊՀ-ի մասնաշենք տանող աստիճանների վրա, չնստեն, աղմուկ չհանեն:
Դրանից հետո ոստիկանները զգուշացրեցին, որ եթե բարձրախոս օգտագործեն՝ բերման կենթարկվեն բաժին, քանի որ խանգարում են մյուս ուսանողների դասապրոցեսը:
Կարդացեք նաև
Զգուշացումից հետո Հարություն Մկրտչյանը բարձրախոսով դարձյալ ներկայացրեց իրենց պահանջները, ոստիկանները նրան հրավիրեցին բաժին: Ոստիկանների խոսքերով՝ եթե չենթարկվես մեր օրինական պահանջին, բերման կենթարկվես բռնի ուժով: Ավելի ուշ ոստիկանները բռնելով ուսանողի թեւերից, նրան նստեցրեցին ոստիկանական մեքենա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ