Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «ԼՂՀ-ն տարածաշրջանի կայացած պետություններից է»

Սեպտեմբեր 02,2013 11:57

«Մենք էլ ինչ-որ տեղ դժգոհելու առիթ չունենք, որովհետեւ մեկ պետության փոխարեն, այդ ամբողջի հետեւանքով այսօր ունենք երկու պետություն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով ղարաբաղյան շարժման 25 եւ ԼՂՀ-ի հռչակման 22 ամյակի մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը սույն կարծիքը հայտնեց անդրադառնալով ՌԴ-ում ծավալվող ԽՍՀՄ վերջին ղեկավարին`Միխայիլ Գորբաչովին դատի տալու շարժմանը:

Քաղաքագետի կարծիքով, թեև շատ ազգեր ու ազգություններ դժգոհ են ԽՍՀՄ-ի փլուզումից, բայց Մերձբալթյան երկրները, նաեւ Կովկասյան երկրները կարծես դժգոհելու առիթ չունեն: Նա վստահ է, որ ԽՍՀՄ-ի փլուզման եւ ղարաբաղյան շարժման «միջազգային շերտերը» բացահայտելու ժամանակն է: Թեեւ այն ժամանակ «բռունցք սեղմողներն» անտեղյակ եւ անհաղորդ էին շատ զարգացումներից, բայց որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր հաստատապես գիտեին միջազգային քաղաքական ազդակների տեղն ու դերը, այսօր արդեն քաղաքագետը չի կասկածում:

Այնուհանդերձ, ղարաբաղյան շարժման արդյունքում մենք ունեցանք անկախ Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու սա է, որ քաղաքագետը համարում է ամենակարեւոր եւ շրջադարձային Հայաստանի եւ հայոց պատմության համար. «Մենք այսօր պարտավոր ենք դա տեսականորեն եւ քաղաքականորեն իմաստավորել»:

Քաղաքագետը ուրախությամբ է արձանագրում հեռախոսազրույցում իրեն հասած տեղեկությունը, որ 22 ամյա ԼՂՀ-ում «կանանց կոնսուլտացիաներում հղի կանանց հերթեր են գոյանում»: Թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն քաղաքագետը համարում է հրաշքով ձեռքբերված, քանզի դրանք ձեռք են բերվել շրջափակման պայմաններում. «Երբեմն մենք դա չենք գիտակցում, երբեմն չի շեշտվում, բայց ցույց տվեք մեկ այլ պետություն, որը նման դժվարին պայմաններում է ձեռքբերումներ ունեցել: Մենք երբեմն չենք գնահատում մեր արածը: Իհարկե, պետք է նաեւ դժգոհել, բայց միաժամանակ գիտակցել թե ինչ ծանրագույն պայմաններում ենք ձեռք բերել այն ամենն ինչ այսօր ունենք: Իսկ մենք այսօր ունենք տարածաշրջանի ամենակայացած պետություններից մեկը`ԼՂՀ-ն ու նաեւ միջազգային կազմակերպություններն են դա շեշտում: Մենք իրավաբանորեն եւ քաղաքականորեն կարգին չենք իմաստավորել ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի կապի, մեր անելիքների հարցը: Ես հորդորում եմ մասնագետներին, որ դրան ուշադրություն դարձնեն»:

Պատասխանելով հարցին`Սիրիայի շուրջ զարգացող իրադարձություններն ի՞նչ արձագանք կստանան ԼՂՀ հարցի կարգավորման վրա, քաղաքագետը նկատեց, որ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը կփորձեն օգտագործել իրավիճակը, ուստի մենք պետք է զգոն լինել: Այս փուլում, երբ դեռ պատերազմական գործողությունները միջազգայնորեն վավերացված չեն, Հայաստանի անելիքը նա տեսնում է քաղաքական հարթությունում:

Նա սխալ է համարում մոտեցումը, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մարզ է, ուստի կարիք չկա շնորհավորել ԼՂՀ-ի անկախությունը: Անդրադարձ կատարելով մեր նորագույն շրջանի պատմությանը քաղաքագետը չի հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են խնդիրը հետ տանել ու հռչակված պետությունը վիճելի տարածք դարձնել, մանավանդ, որ 22 տարի ՀՀ-ն գնում է այդ ճանապարհով ու միջազգային հանրությունն այժմ չի ընկալի հետդարձ քայլը: Ավելին, ըստ նրա, Անկախության ճանաչումն ավելի քիչ ռիսկերի հետ է կապված, քան միացումը, ուստի պետք է այդ ճանապարհով գնալ. «Եթե անկախությունը ճանաչվեց, միացումն ավտոմատ կարելի է անել, նախապես հստակեցնելով, թե տարածաշրջանում մեզ քանի պետություն է պետք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այո, Ղարաբաղը ՀՀ-ի մարզերից մեկն է…..ցանկացած այլ տարբարակի պարագայում, ինձ հետաքրքիր չէ ոչ մի «անկախ» լղհ….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30