Այսօր «Զարկերակ» ակումբում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց սեպտեմբերի 2-ի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա մասին: «Այսօր տոն օր է ողջ հայության համար: Այդ հաղթանակը ամբողջ աշխարհի հիացմունքն առաջացրեց: Չնայած մենք տարիներ շարունակ կարողացանք այդ նոր որակը պահպանել, մոտավորապես մինչեւ 2000 թվականը, որովհետեւ մենք ունեինք անկախ ԼՂՀ: Բայց այսօր մենք շարունակում ենք կորցնել այդ անկախությունը, սակայն արդյունքում դեռեւս ունենք 1991 թիվը, փայլուն ապագան, այնպես որ ամեն ինչ հոյակապ է»,- ասաց Մանուչարյանը, որի խոսքով շատ կարեւոր է, որ գոյություն ունենար սեփական միտք, եւ ԼՂՀ-ն առաջին իսկ օրվանից սկսեց իրականացնել ինքնուրույն քաղաքականություն եւ առաջին հերթին հենվում էր ՀՀ-ի վրա, բայց շատերը եւս հսկայական աջակցություն ցուցաբերեցին:
Ըստ Մանուչարյանի` ողբերգությունը սկսեց նրանից, որ մի պետության վարչապետը դարձավ մյուս պետության նախագահ. «Տրամաբանությունից դուրս քայլ կատարվեց. երբ այդ նույն պետության ղեկավարը դառնում է ուրիշ պետության ղեկավար, նա սկսում է ավտոմատ ղեկավարել իր ենթականերին: Եթե մամուլը թերթեք, մի փաստ չեք գտնի, որ պատերազմի ժամանակ Հայաստանը խառնվել էր ԼՂՀ-ի գործերին: 2000 թվականից հակառակ պատկերն էր տիրում: Շիլա-շփոթ է դարձել: Ու եթե ամեն վայրկյան ՀՀ նախագահին կարող են հրավիրել միջազգային ատյաններ ու ասել, թե այդ քո ԼՂՀ-ն ինչ է անում` սա արդեն վատ է»:
Հետաքրքիր ու նոր վիճակ ունենալու համար, ըստ Մանուչարյանի հարկավոր է հեղափոխություն անել: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը, ապա ըստ նրա դա կարող է ստացվել նոր գործընթացների շրջանակներում: Իսկ Մինսկի գործընթացի շրջանակներում Ղարաբաղի հարցի ոչ մի լուծում չի կարող լինել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ ո՞րն է ղարաբաղյան «հարցի» լուծումը…կասե՞ք մենք էլ իմանանք…..չեք զզվե՞լ….եթե «անկախ» երկիր է, թող ինքն էլ լուծի իր հարցը, հարցերը….ու նամանանդ, ո՞ւմից է անկախ ձեր
լղհ-ն….Հայաստանի՞ց…էդ դեպքում, ձե՛զ ինչ…
Ըստ Ա.Մանուչարյանի,երբ ՀՀ Նախագահին ամեն վայրկյան կանչում են ու ասում են թե այդ քո(իսկ ԼՂՀ-ն ով է նրան նվիրել??) Լեռնային Ղարաբաղն ինչ է անում,դա վատ է,իսկ թե Ս.Սարգսյանը իր Հայաստանում ինչով է զբաղված,դա ըստ Մանուչարյանի,նորմալ է:Ստացվում է,որ մի երկրի Նախագահը կարող է մեկ այլ երկրի Նախագահի ,,սանձերը քաշել,,:Իսկ ըստ Մանուչարյանի,ով պիտի այս երկրի Նախագահին զսպի:Տարօրինակն այն է,որ հենց որ մեր երկրում որևէ խլրտոց է ընկնում,պ-ն Մանուչարյանը ,,тут как тут,, իսկույն ակտիվանում է: