Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանող. « Երբ ընդունվում էի, չէի պատկերացնի, որ առաջին օրն այսպես կդիմավորեմ»

Սեպտեմբեր 02,2013 11:31

Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ուսման վարձավճարների բարձրացման դեմ:

Այսօր առաջին անգամ ԵՊՀ-ում դասի պետք է գնար անգլերեն թարգմանչական գործ ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Կարապետյանը, սակայն նա դասի գնալու փոխարեն ցույցի էր եկել: Նրա ուսման վարձը 450 հազարից դարձել է 550 հազար դրամ:

Նա վստահեցրեց, որ բողոքը շարունակելու է մինչեւ վարձերի իջեցում. «Երբ ընդունվում էի՝ չէի պատկերացնի, որ առաջին օրն այսպես կդիմավորեմ»: Մեր հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ դասախոսական կազմը, ռեկտորատը, դեկանատը ձեզ այլ աչքով կսկսեն նայել՝ որպես բողոքավոր ակտիվիստի՝ նա պատասխանեց. «Իմ ակտիվիստությամբ  ես դասախոսին որեւէ վնաս չեմ տալիս: Ես պայքարում եմ նույնիսկ իր համար: Չեմ կարծում, որ ինչ-որ խնդիր կա, շատ լավ եմ իրենց հանդեպ տրամադրված»:

Թե ինչու իրեն չեն միացել իր նոր համակուրսեցիները եւ դասադուլ պատրաստվո՞ւմ են անել կամ նման կոչերով հանդես գալ՝ ակցիայի կազմակերպիչ Հարություն Մկրտչյանը պատասխանեց, որ դասադուլից խուսափում են. «Մենք դա չենք ուզում: Հիմա մենք անցկացնում ենք, բողոքի ակցիա, իսկ ով մասնակցում է, բոյկոտում է փաստորեն դասերը: Դե ֆակտո դա դասադուլ է»:

Կիրառական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհիներից մեկի խոսքերով. «Իմ վարձը թանկացել է 150 հազարով, դարձել է 500 հազար: Հարցն այն չէ՝ ես ի վիճակի եմ վճարել, թե ոչ, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ ենք դա վճարում: Բնականաբար, 150 հազար դրամը քիչ փող  չի, եւ պիտի հասկանանք, թե ինչի համար ենք այն վճարում»: Նա կառավարության բացատրությունները թանկացումերի «հեքիաթներ» որակեց:

Հարցին՝ այն, որ շատ ուսանողներ չեն մասնակցում այս ակցիաներին, դա ի՞նչ է նշանակում, նրանք համակերպվե՞լ են՝ ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ քանի որ թանկացումը վերաբերում է առաջին կուրսեցիներին, նրանք դեռ նոր են ոտք դնում համալսարան եւ դեռ կմիանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իսկ ինչու ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպես է, ոչ նույն բուհում կան ուսման տարբեր վարձեր.. չէ որ դասախոսը նույն գործն է անում, հավաքարարը՝ նույնը, բոլոր ծախսերը նույնն են տվյալ բուհի համար..այդ դեպքում ինչն է տարբեր….իհարկե պահանջարկը, այսինքն կրթութոյւն տալը բիզնես է ըստ հայաստանյան ընկալման..իսկ եթե բիզնես է, առուտուր՝ ապա գործում է չե՞ս ուզում, մի՛ գնիր սկզբունքը, հետեւաբար ուսման վարձի թանկացման դեմ ընդվզելն էլ ճիշտ չէ: Իսկ այ եթե ուսում, թեկուզեւ բարձրագույն, ստանալը տարանջատենք բիզնեսից, կնկատենք շատ ու շատ ավելի թերություններ մեր կրթական համակարգում, կհասկանանք, որ 400 000ն էլ է չհիմնավորված ու մեր պայքարն էլ ճիշտ ուղուվ կընթանա ու հաջողությունն էլ հասանելի կլինի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30