Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտից տուժածների ուսանողներին կառավարությունը խաբե՞լ է. Ակցիա ԵՊՀ-ի մոտ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2013 11:22

cp-4 cp-2 «Ո՞վ ենք մենք՝ ուսանողներ

Ի՞նչ ենք ուզում՝ վարձերի իջեցում

Ումի՞ց՝ ռեկտորներից

Ե՞րբ՝ հենց հիմա»

Այսօր մի շարք բուհերի մոտ ուսման վարձավճարների դեմ պայքարող ուսանողներն այսպիսի կոչերով բողոքի ակցիաներ էին կազմակերպել:

Նրանց էին միացել նաեւ երկու ուսանող՝ ԵՊՀ աստվածաբանության եւ արեւելագիտության ֆակուլտետներից, որոնք Արմավիրի մարզից են: Կառավարությունը խոստացել էր, որ կարկուտից տուժած բնակավայրերի ուսանողների վարձերը կզեղչեն, սակայն այսօր ուսանողները փաստի առաջ էին կանգնել: ԵՊՀ-ից նրանց ասել էին՝ վարձերը վճարեք՝ կտեսնենք, պիտի անպայման վճարեք: Ուսանողները դժգոհում են, որ փաստորեն, իրենց խաբել են: Եթե ի վիճակի լինեին վճարել՝ կվճարեին:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Գրիշա Էդգերիձեն այսօր պետք է առաջին անգամ դասի գնար՝ որպես ուսանող, սակայն միացել էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ ակցիայի մասնակիցներին: Նրա վարձը պետք է լիներ 450 հազար դրամ, սակայն թանկացած վարձավճարով պետք է վճարի 550 հազար դրամ: Մեր հարցին՝ որքա՞ն ժամանակ դասերի չեք գնալու եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ նա պատասխանեց. «Մինչեւ վարձավճարների իջեցում եւ որոշման չեղյալ հայտարարում: Այսինքն՝ գնալու ենք մինչեւ վերջ: Ես պայքարելու եմ, դրա համար կընտրեմ ցանկացած միջոց: Դեռ մենք դասադուլի կոչ չենք անում: Այսօր առաջին օրն է, ժամը 11-ին ժողով է, ես այնտեղ ներկա եմ լինելու, որ բարձրացնեմ մեկ հարց՝ վարձերը թանկացնում եք, որ ի՞նչ անեք»:

Հարցին՝ կառավարությունը վարկավորման հետ կապված մի քանի ծրագրեր առաջարկեց, ինչպե՞ս եք դրան վերաբերվում՝ ուսանողը պատասխանեց. «Արմեն Աշոտյանին նամակ ենք փոխանցել, իսկ նամակում կա հստակ պահանջ՝ չեղյալ հայտարարել վարձերի բարձրացումը՝ մինչեւ կառավարության կողմից հաստատված սոցիալական փաթեթների կիրառումը: Մենք չենք կարող հավատալ նրանց խոսքին, քանի որ գիտենք, թե բյուջեն երբ է հաստատվում: Եթե նույնիսկ այդ բարեփոխումներից օգտվեն ուսանողները, մենք՝ առաջին կուրսեցիներս ենք օգտվելու»:

Մեր հարցին՝ ձեր բացակաները ուսման առաջադիմության վրա չե՞ն ազդի՝ նա պատասխանեց, որ դեռ մատյան չկա եւ չգիտի, բայց նպատակն արդարացնում է միջոցները:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30