Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:
Կրթությունը, դպրոցը և, ընդհանրապես, գիտելիքը միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի ուղեկիցը: Մարդկության առաջընթացի, նաև մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանն այսօր էլ գիտելիքն ու կրթությունն են: Կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի երաշխավորն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման գործում։
Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ` մեր երկրի արժանավոր քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու դժվար, բայցև պատասխանատու գործը պատվով կատարելու համար:
Կարդացեք նաև
Սիրելի՛ դպրոցականներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ համոզված եմ, որ ուսման մեջ գրանցած ձեր յուրաքանչյուր հաջողությամբ դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ապագայի ու ավելի լավ Երևանի կերտման գործում:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ