Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ես հետ չեմ վերադառնա, քանի որ ինչքան էլ հիմա անորոշ է ու վատ, Հայաստանից լավ է

Սեպտեմբեր 02,2013 00:06

Որքան էլ վերջին շրջանում դժվարացել է Եվրոպայում անօրինական բնակվող մեր հայրնակիցների կեցությունը, այնուամենայնիվ նրանք նախընտրում են մնալ այնտեղ, քան վերադառնալ, տեղեկացնում է 1in.am-ը:

28-ամյա Լիլիթ Սարգսյանն (անունը՝ պայմանական) արդեն մեկ տարի բնակվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Հայաստանում աշխատում էր որպես տաքսի ծառայություններից մեկի օպերատոր, ստանում էր մոտ 80․000 դրամ աշխատավարձ:

Կայքի հետ զրույցում Լիլիթը նշել է, որ առայժմ որեւէ կարգավիճակ չունի, սպասում է՝ երեք ամսից հնարավոր է ստանա. «Պետք է կանչեն, դատ է, որտեղ որոշում են՝ իրենց երկրում կարող ես ապրել, թե ոչ, բայց հիմա հայերին հիմնականում բացասական պատասխան են տալիս: Ես հետ չեմ վերադառնա, քանի որ ինչքան էլ հիմա անորոշ է ու վատ, այնուամենայնիվ Հայաստանից լավ է: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված հայերի հանդեպ խտրական վերաբերմունը, բայց մնացած բոլոր ազգերի նկատմամբ կարծես լավ են, իսկ հայերի՝ ոչ: Դժվար է, հիմա մեր հեռավոր բարեկամի տանն եմ ապրում, ցերեկը մի քանի ժամ 3 տարեկան հայ ընտանքի երեխա եմ խնամում, իմ մինիմալ ծախսերը կարողանում եմ հոգալ, սակայն այստեղ ամրապնդվելու մի փոքր ավել գումար աշխատելու եւ ընտանիքիս օգնելու համար դիմանում եմ, հուսով եմ լավ կլինի»,- պատմել է նա:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30