Տեղեկացրել ենք, որ ժամը 16.20-ին Երեւանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի Մետեո TV-ի մոտակայքում այրվում է անձեռոցիկի արտադրամաս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւիան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 142/2 հասցեում գտնվող Ա. Ս. ԱՁ-ին պատկանող թղթի մշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել ՝ ժամը 18.09-ին, մարվել՝ 18.39-ին:
Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 35 քմ, 100 խմ թղթի թափոններ եւ ներսում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 VO 695 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը: