Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն աչքի ընկան իրենց ակումբների կազմում:
Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերը «Այնտրախտի» դարպասը ոչ միայն հաղթանակ բերեցին Դորտմունդի «Բորուսիային», այլեւ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմին դուրս բերեցին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Հենրիխ Մխիթարյանն այսօր բացեց գոլերի հաշվարկը Գերմանիայի առաջնությունում:
Յուրա Մովսիսյանն էլ աչքի ընկավ «Տոմի» հետ խաղում՝ դառնալով Մոսկվայի «Սպարտակի» խփած երկու գոլերից մեկի հեղինակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ