Սեպտեմբերի 1-ին, ժամը 17:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 5/5 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի բռնկում:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 18.13-ին: 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: