Բրազիլական «O Estada de Sao Paulo» թերթում հայտնվել է ՄՕԿ-ի հատուկ զեկույցը, ըստ որի թեեւ Խաղերի մեկնարկին մնացել է երեք տարի, Ռիո դե Ժանեյրոն բացարձակապես պատրաստ չէ անցկացնել մրցաշարը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորումը եւ հենց նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ հապաղումներով: Զեկույցում նշվում է նաեւ, որ հյուրանոցային համարների դեֆիցիտ կա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ