Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է տեր Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարականի վերաբերյալ, մանավանդ վերջին օրերին այդ թեման քննարկումների տեղիք է տվել, իսկ Մայր աթոռի պարզաբանման մեջ ասվում է, թե հոգեւոր ծառայության ժամանակ թերություններ է արձանագրվել, վարքի հետ կապված խնդիրներ: Խնդրեցինք նաեւ մեկնաբանել կատարվածը եւ մի քիչ բացել փակագծերը:
«Այս մասին Մայր Աթոռի մամլո խոսնակը պաշտոնապես արտահայտվել է եւ ինձ իրավունք չեմ վերապահում տեղեկատվական բնույթի որեւէ հավելում կատարել: Իմ կարծիքով, նրա (տեր Եղիա աբեղա Խաչատրյանի) վարքագծում լրջության պակաս կա: Այստեղ աշխատում է նաեւ տարիքային գործոնը: Հայր Սուրբի համար ապահովված են եղել բոլոր նպաստավոր պայմանները ավելիով` ուսանելու եւ գործելու: Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը կան. «Երբ երիտասարդ էի, ուզում էի փոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի բարեփոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի միայն ինքս ինձ… »: Եկեղեցու ուժը իր ներքին դիսցիպլինայի մեջ է: Որեւէ մեկը չի կարող իրեն վեր դասել այս ամենից եւ իր համար արտոնյալ վիճակ ստեղծել»,-ասաց Հովակիմ սրբազանը:
Սրբազան հոր հետ հարցազրույցի մանրամասները տպագիր «Առավոտի» առաջիկա համարում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ Եկեղեցին իր Գողգոթայի ճանապարհին է այսօր… Ո՞ւր են եպիսկոպոսները…
https://hetq.am/arm/news/29032/