Երեւանի մետրոպոլիտենը վտանգ է ստեղծում քաղաքի կենտրոնի համար, ջրերը, որ պոմպերով հանում են, դրա հետեւանքով դատարկություն է ստեղծվում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: «Մետրոյի կենտրոնական մասում վայրկյանում մինչեւ 1000 լիտր ջուր է մղվում դուրս, ժամում քանի վայրկայն կա, ամսում, տարում… հաշվեք այդ վայրկյանները եւ բազմապատկեք մղված ջրի քանակով: Այդ ջրերը մղման ժամանակ իրենց հետ ընդերքի փխրուն հողերը տանում են։ Սա ցույց է տալիս, որ այնտեղ մեծ խոռոչներ են արդեն առաջացել: Պետք է ուսումնասիրվի, թե ինչ չափերի են»,- ասել է Ռուբեն Յադոյանը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում