Վրաստանի Թելավի քաղաքում այսօր բացվել է Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի (Իոսիֆ Ջուղաշվիլի) հուշարձանը:
Հուշարձանը բացվել է Երկրորդ աշխարհամարտի թանգարանի հարեւանությամբ` պատերազմի վետերանների միության եւ «Ստալինական» կազմակերպության նախաձեռնությամբ:
Քաղաքային իշխանությունն արդեն հայտարարել է, որ հուշարձանը խորհրդանշական է եւ ցանկացած պահի կարող է տեղահանվել:
Ստալինի հուշարձան արդեն կա նրա ծննդավայր Գորի քաղաքում: