Համաշխարհային օվկիանոսի կյանքն ու կենդանիներին ուսումնասիրող գիտնականները Ինդոնեզիայի ափերի մոտ հայտնաբերել են շնաձկների դասի ոչ մեծ` մոտ 70 սմ երկարությամբ ձուկ, որը ավելի շուտ քայլում է կամ սողում, քան` լողում:
Ըստ գիտնականների, տեղաշարժման այս ձեւը շնաձկանը թույլ է տալիս աննկատ մոտենալ զոհին:
Ձուկը մարդու համար անվտանգ է: Սակայն, վտանգված է ձկան կյանքը: Նրա լողակները տեղի ռեստորաններում հարգի են: