Սեպտեմբերի 15-ին գյուղապետ են ընտրելու Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում: Պաշտոնապես 1888 բնակիչ ունեցող գյուղը հետաքրքիր չէ ոչ կանանց, ոչ` կուսակցություններին. գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է չորս տղամարդ, չորս էլ` անկուսակցական. Գեւորգ Զաքարյան, Կարապետ Խաչատրյան, Արմեն Խլղաթյան, Մովսես Սահակյան:
Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են:
Տարոնիկի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ալբերտ Խաչատրյանը երկու ամիս առաջ հրաժարական է տվել: Նա ասել է, որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի. «Ուղղակի չեմ ուզում աշխատել, հոգնել եմ, ծերացել եմ»: