Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված 28-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, որ երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, 5,5 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ամերիկաբնակ մեկ այլ հայ շախմատիստ, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը նույն մրցաշարում վաստակել է 3,5 միավոր:
Բելառուսը ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը հանդես է եկել Բելգիայի Բրասշաատ քաղքում անցկացված օփենում եւ 7,0 միավորով 149 մասնակիցների մեջ պայքարն ավարտել է երրորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ