Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Տեր կանգնեք արդարադատության հեղինակությանը

Սեպտեմբեր 01,2013 16:03

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ պարոն Արթուր Դավթյանին
Հարգելի պարոններ

Տեղեկացնում եմ, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին Երեւանի թ.27 դպրոցի նախկին տնօրենը, ում լիազորությունները Շենգավիթ վարչական շրջանի դատախազի որոշմամբ կասեցվել են սույն թվականի օգոստոսի 28-ից, ներկայացել է որպես տնօրեն եւ վարել է գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը: Իսկ լիազորությունները կասեցրել եք, որովհետեւ տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, այսինքն նշանակում է, որ այն մարդը, ում ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն մեղադրանք եք առաջադրել, այսինքն մեղադրյալ է, ՀՀ օրենքներով պետք է ժամանակավորապես մեկուսացվի իր գործունեությունից:

Այսօր դպրոցական համայնքի առաջ գիտելիքի օրվան նվիրված միջոցառումն անցկացնելու փաստն ասում է այն մասին, որ ո՛չ Երեւանի քաղաքապետի, ո՛չ կրթության ոլորտի պատասխանատու փոխքաղաքապետի եւ ո՛չ էլ կրթության վարչության պետի համար դատախազի որոշումն առ ոչինչ է: Պատկերացնո՞ւմ եք ինչ է ասելու համայնքը, ով երկու օր առաջ բոլոր լրատվամիջոցներով լսեց տնօրենի լիազորությունները կասեցնելու մասին դատախազի որոշումը: Եթե չեք պատկերացնում՝ հուշեմ: Անպայման ասելու է, որ երկրում օրենք չի գործում եւ իսկապես այս կնոջ թիկունքը  «հզոր է», ինչպես ինքն է տարածել իր մասին:

Եզրակացությունս միակն է, եթե քաղաքապետն ու իր ստորաբաժանման ղեկավարը շրջանցում են նույնիսկ ՀՀ դատախազության որոշումը, ապա, կներեք հարգելիներս, Ձեր գործունեությունը դառնում է անիմաստ եւ Դուք, Ձեր որոշմամբ հայտնվել եք պարզապես արհամարհելի վիճակում պետական այնպիսի բարձր մարմնի կողմից, որպիսին Երեւանի քաղաքապետարանն է: Եթե չեք հաշտվում իմ եզրակացության հետ, ապա խնդրում եմ միջամտել, որպեսզի մեղադրյալ քաղաքացին մեկուսացվի դպրոցից, որտեղ ոտնահարվում է երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքը եւ յուրացվում են երեխաների կրթության համար տրամադրված պետական միջոցները, որի վերաբերյալ փաստերը բացահայտել եք դու՛ք:

Տեր կանգնեք Ձեր, ավելի ճիշտ երկրի՛ս արդարադատության հեղինակությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30