ԵՊՀ նախկին դասախոս Արթուր Մարտիրոսյանը շուրջ երեք տարի բնակվում է Նյու Յորքում, որտեղ նա իրականացնում է երեխաների շահերի պաշտպանության եւ համայնքային զարգացման ծրագրեր:
«168 ժամի» հետ զրույցում նա ասել է. «Օրինակ՝ Ռամիլ Սաֆարովի դեմ եթե պետք է ցույց անել, ապա կազմակերպիչներից եմ, կամ Սումգայիթի ողբերգության տարելիցի առիթով միջոցառում եմ կազմակերպում, կամ Ալիեւը գալիս է ՄԱԿ-ում (Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է) նախագահություն ստանձնելու` կրկին փորձում ենք հակազդել: Երկու դեպքում էլ օրակարգը մեկն է՝ նպաստել սփյուռքում հայապահպանությանը եւ հայաստանակենտրոն մտածողության ձեւավորմանը:
Ամերիկացիներից մեկն ասել է՝ ես շատ հարգում եմ ձեր դատը, բայց չեմ հարգում այն ժողովրդին, որը կարող է «Վաշինգթոն փոսթում» մի հոդված տպագրելու համար միլիոններ ծախսել այն պարագայում, երբ աղքատության պաշտոնական թվերը շատ անհանգստացնող են: Մեր ռեսուրսները, ազգային պոտենցիալը եթե այսքան միավոր է, ապա դրա գերակշիռ մասը պետք է ուղղորդվի Հայաստան: Ինքս փորձում եմ գործուն մեխանիզմներ գտնել այդ համագործակցության կայացման համար: Այսօր հռչակագրային մակարդակով ամեն ինչ կարծես իր տեղում է: Այսինքն՝ վարչապետը հայտարարում է՝ «Հայկական աշխարհ», որին եթե ցինիզմով չվերաբերվենք, լավ գաղափար է, այսինքն՝ կապ չունի` դու որտեղ ես ապրում, դու հայ իրականության մասնիկն ես եւ պետք է քո ներդրումն ունենաս այս իրականության բարելավման մեջ:
«Արի տուն» եւ այլ ծրագրերն ընդամենը կաթիլներ են մեծ օվկիանոսում, եւ կարծում եմ՝ բացի բավականություն պատճառելուց ոչ մի լուրջ ազդեցություն չունեն: Սփյուռքի նախարարության եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության դերը աշխատող մեխանիզմներ գտնելն է սփյուռքի եւ Հայաստանի միջեւ համագործակցության կայացման հարցում: Եթե սփյուռքում ամենացածր ինստիտուցիոնալ օղակը եկեղեցին է, ապա՝ Հայաստանում այդ օղակը տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղապետարանները եւ գուցե որոշ հասարակական կազմակերպություններն են: Սփյուռքի նախարարության դերը պետք է լինի այս երկու օղակների միջեւ կապի ստեղծումը: Կ
Կարդացեք նաև
ա անվստահություն, որովհետեւ մարդն ուզում է տեսնել իր տված գումարի արդյունքը: Անվստահություն կա նախ պետության հանդեպ, որը գնալով խորանում է, հատկապես որ ՀՅԴ-ն դարձավ կիսաընդդիմություն, ինչի արդյունքում սփյուռքն ավելի զգուշավոր ու անվստահ է, եւ նաեւ՝ կա անվստահություն ֆիզիկական անձանց նկատմամբ: Եթե տեսնեք, սփյուռքում ինչքան գումար կա ու ինչ են տալիս, կհասկանաք, որ դա նման է, որ Դուք ձեր աշխատավարձից 10 դրամ տաք պատահական մուրացկանի: Չեն տալիս, որովհետեւ ոչ թե գումար չկա, այլ՝ չեն վստահում:
Օրինակ, շատերին գիտեմ, որ ասում են՝ ես լավ ֆինանսիստ եմ, ուզում եմ Հայաստանին օգտակար լինել, ինչպե՞ս անեմ: Մարդը ճանապարհները չգիտի, որով իր գումարները նպատակային կուղղեն Հայաստանի զարգացմանը, եւ արդյունքը ինքը կտեսնի: Ցանկացած օժանդակություն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Շատ սփյուռքահայերի այսպես ասած՝ «գցել» են նաեւ ֆիզիկական անձինք: Այսինքն՝ հայաստանցիների նկատմամբ մոտենում են հետեւյալ տրամաբանությամբ՝ դու լավն ես, բայց սովետը, համայնավարները փչացրեցին քեզ: Այն նախապաշարումները, որ Հայաստանում մենք ունենք սփյուռքահայերի նկատմամբ եւ այդ բացասական նախատրամադրվածությամբ էլ սերիալներում կերպարները ստեղծում ենք, նույն կերպ էլ՝ իրենք հայաստանցիների հետ շփվելիս ունեն մտավախություն, որ իրենք մի X փուլի «գցվելու» են, ինչը շատ ցավոտ երեւույթ է:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում