«AllBoxing»-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեղասի նահանգում վերջապես կայանալու է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոններ Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջեւ ռեվանշ մրցամարտը, որը հեռարձակելու է HBO հեռուստաալիքը:
Բռնցքամարտիկների առաջին ու միակ մենամարտը կայացել է 2007 թվականի հուլիսին, որում ֆիլիպինցին 5-րդ ռաունդում հաղթեց Վիկին: Դա հայ բռնցքամարտիկի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ կարիերայում: Դրանից հետո Վախթանգ Դարչինյանը բազմիցս ռեվանշի է հրավիրել Դոներին, սակայն վերջինը վեց տարի շարունակ խուսափում էր երկրորդ հանդիպումից: Այժմ Վախթանգն արդեն 37 տարեկան է, իսկ մրցակիցը՝ 30:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ