«Երկար ու մանրազննին քննարկումներից հետո ես որոշել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի վարչակարգի դեմ պիտի կիրառի ռազմական ուժ», շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Վարդերի այգում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա խոսքերով, Ամերիկան չի իրականացնի անժամկետ ներխուժում ու կհրաժարվի այնտեղ զորքեր ուղարկելու հնարավորությունից. «Մեր գործողությունները կունենան ժամանակի ու ծավալների մեջ սահմանափակումներ»:
Օբաման հեռախոսով զրուցել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջոն Բեյների եւ Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդի հետ, որոնք երկուսն էլ, նրա խոսքերով, համաձայնվել են նստաշրջանը սկսվելուն պես անմիջապես անցկացնել քննարկումներ այս հարցով։ Կոնգրեսի նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 9-ին, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք խոստանում են նիստի վերադառնալ օրեր առաջ։
Օբաման մեկ անգամ եւս կրկնել է, որ ռազմական հարցերով իր խորհրդականները վստահեցրել են իրեն, որ Ամերիկայի ռազմական կարողությունների անհրաժեշտ հատվածն արդեն տեղում է, ու հարձակումը կարող են իրականացնել ցանկացած պահի. «Իսկ նման հրաման կարող է տրվել վաղը, հաջորդ շաբաթ կամ մեկ ամիս հետո»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում