Օգոստոսի 31-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Թրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Հ. Ս.-ի (ծնվ.1954թ.) դին: