Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ուսանողները 140 միլիոն դրամի վարձավճարների պարտքեր ունեն

Սեպտեմբեր 01,2013 11:48

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը «Ասպարեզի» հետ զրույցում ասել է, որ բուհում մոտ 300 ուսանող 140 միլիոն դրամի վարձավճարների պարտքեր ունի, սակայն իրենք երբեք ուսանողին վարձավճարը չմուծելու պատճառով չեն հեռացնում բուհից, քանի որ նրանք եւս կարող են համալրել արտագաղթողների շարքը:

«Ոչ միայն ես, այլեւ մեր ամբողջ կոլեկտիվը գիտակցում է, որ աղքատության ցուցանիշով Շիրակի մարզն ամենաբարձր է հանրապետությունում: Ուսանողների թիվը կրճատվել է,  ընդամենը 45 տոկոսով ենք կատարել պլանը: Բուհում նաեւ մասնակի կրճատումներ են եղել, քանի որ անհնար է սուղ միջոցներով ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովել: Բոլոր մասնագիտությունների գծով վարձավճարները 50000 դրամով բարձրացել են առկա, 40000 դրամով՝ հեռակա բաժնում: Առկա համակարգում մոտ 670 տեղերի դիմաց ընդունել ենք 320 ուսանող: Հեռակա բաժնում չեմ կարծում, որ լուրջ ընդելություն կլինի: Բուհը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում եւ եթե ամբողջ ունեցած գումարները նպատակաուղղենք դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, ապա բուհի զարգացման մասին խոսելն ավելորդ է դառնում»,- ասել էբուհի ռեկտորը:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30