Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (WBO) Բուդապեշտում ընթացող 26-րդ համաժողովում տարվա լավագույն կին բռնցքամարտի է ճանաչել գերմանուհի Քրիստինա Համերին, լավագույն տղամարդ բռնցքամարտիկ՝ գերշանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին, լավագույն պրոումոթերներ՝ Բոբ Արումին եւ Թոդ Դյուբոյեֆին՝ «Top Rank»-ից:
Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն ներկա չի եղել համաժողովում, քանի որ նախապատրաստվում է Ալեքսանդր Պովետկինի հետ կայանալիք մենամարտին: Այս մասին տեղեկացնում է УНИАН-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ