«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շաբաթօրյա մարզման ժամանակ անհաջող բախվել է իր ակումբակից Ֆիլ Ջոնսի հետ, որից հետո մարզադաշտը լքել է կապած գլխով: Ավելի ուշ բժիշկները նրա գլխին մի քանի կար են դրել:
«Կարմիր հրեշների» ակումբի բժշկական շտաբի պահանջով մարզիչները ֆուտբոլիստին ժամանակավորապես «հարկադիր հանգստի» են ուղարկել: Ուեյն Ռունին չի մասնակցի Անգլիայի առաջնության՝ «Էնֆիլդում» կայանալիք «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ