Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ստուգել 130 հազար գազահաշվիչ

Սեպտեմբեր 01,2013 10:12

Օգոստոսի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել է  61 հազար հատ կենցաղային եւ 169 հատ արդյունաբերական գազահաշվիչների ստուգաչափում:

Ընկերությունից տեղեկացանք, որ բնական գազի կենցաղային թվով 2287 հատ հաշվիչների վերաբերյալ «Չափագիտության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ կողմից տրվել է «Առեւտրային հաշվառքի սարքի խախտում» եզրակացություն «Արտաքին միջամտություն» որակմամբ: 2013թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 130 հազար գազահաշվիչների պետստուգաչափում:
Կենցաղային գազահաշվիչներ պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարում է «ՀայՌուսգազարդը»:

Գազահաշվիչները կարող են ենթարկվել նաեւ արտապլանային ստուգաչափման, եթե մատակարարի եւ բաժանորդի մոտ առաջանում է կասկածներ հաշվիչի աշխատանքի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30