Օգոստոսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այրվել է 5 հեկտար խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում` 600 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում` 800 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Դեմեր» հանդամասում` 5 հեկտար, Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցում` 200 քմ խոտածածկ տարածք, Սարկավագի փողոցում` 250 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: