1990թ. մարտի 23-24-ին հայկական կամավորական ուժերը լռեցրին Նոյեմբերյանի շրջանի տարածքում անկլավ հանդիսացող, վարչականորեն Ադրբեջանի Ղազախի շրջանին պատկանող Բաղանիս-Այրում գյուղի կրակակետերը: Այդ փոքրիկ գյուղը գտնվելով Նոյեմբերյան-Իջեւան միջպետական ճանապարհի վրա, դարձել էր ոտնձգությունների բույն:
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը Բաղանիս-Այրումի կրակակետերի ոչնչացումը անվանեց ցեղասպանություն: Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Իլհամ Ալիեւի կնոջ բարեկամ Գանիրա Փաշաեւան գիրք է գրել Բաղանիս-Այրումի «ցեղասպանության» մասին, ադրբեջաներեն, թուրքերեն եւ անգլերեն լեզուներով ինտերնետային կայք է ստեղծվել այդ «ցեղասպանության» մասին: Ադրբեջանում ոչնչացրել են Նոր-Ջուղայի հայկական խաչքարերը, Բաքվի հայկական գերեզմանատունը, հայկական մշակութային այլ արժեքները: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս-Այրումի գերեզմանատունն արդեն 23 տարի կանգուն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
դե մենք շատ լավն ենք էէէ