Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման որոշել է հարվածել Սիրիային, բայց կսպասի Կոնգրեսի համաձայնությանը

Օգոստոս 31,2013 22:40

Аzatutyun.am. Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ԱՄՆ-ը պետք է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողություն ձեռնարկի այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ Ասադի ռեժիմը Դամասկոսի արվարձաններում քիմիական զենք է օգտագործել:

Այս մասին Օբաման հայտարարել է այսօր կայացած բրիֆինգի ժամանակ:

Օբաման ասել է, որ նախքան ուժ կիրառելը որոշել է ստանալ ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ:

Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիային հարված կհասցնի անկախ այն բանից, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուժ գործադրելու մասին ինչ որոշում կկայացնի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031