Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզանում չեն եղել դավաճաններ». Աշոտ Մելքոնյան

Օգոստոս 31,2013 21:12

«Այն աշխատանքային տետրերը, որոնք նախատեսված են տարրական կրթությունն ամբողջապես յուրացնելու համար, կարծում եմ, որ ծնողները պետք է գիտակցեն դրանց կարեւորությունը եւ դպրոցներին պարտադրեն, որ իրենց երեխաների համար կարողանան կազմակերպել գնման եւ օգտագործման գործընթացը եւ մենք կարող ենք օգնել, որ այն արդյունավետ ձեւով հասնի աշակերտներին»,- այսօր «Զանգակ գրատանը» անցկացվող «Գիտելիքի օրվան ընդառաջ» խորագրով միջոցառման ընթացքում ասաց «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Վերջինս տետրերի ամբողջական վաճառքի արգելքը եւ դրանց վերացումը  ճիշտ չի համարում` կարծելով, որ այն ուղղորդում եւ զարգացնում է աշակերտների միտքը եւ հորդորում, եթե ոչ դպրոցներում, ապա դպրոցից դուրս իրականացվի վաճառքը:

Միջոցառմանը ներկա էին մի շարք դասագրքերի հեղինակներ, ովքեր ողջույնի խոսքով հանդես եկան:

Zangak1

6-րդ եւ 8-րդ դասարանների պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Մելքոնյանի խոսքով` ակադեմիկից իջնել դեպի դպրոցական դասագրքերի մակարդակ, բավականին դժվար է. «Մեկ տարվա ընթացքում փորձաքննություն է անցնում դասագիրքը եւ ուսուցիչներն իրենց առաջարկություններն էին ներկայացնում մեզ եւ պետք է ասեմ, որ մեր բոլոր վրիպումները նկատել էին եւ մենք երկար ժամանակ նստեցինք եւ այդ բոլոր դիտողություններին անդրադարձանք` ազատվելով պատմության ողորմելի բարդույթից» ,-ասաց Մելքոնյանը` հավելելով, որ իրենք փորձել են ներկայացնել աշակերտությանը ոգին, սեր դեպի հայրենիքը.«Չգիտես ինչու, մեզանում նստած է այն մտայնությունը, թե մեզանում շատ են եղել դավաճաններ: Չեն եղել, նույնիսկ Վասակ Սյունու կերպարին, երբ ծանոթանում ենք, տեսնում ենք, որ իսկապես, նա դիվանագետ է եւ վարդանանց ապստամբությունը նախաձեռնող եւ գլխավորող անձն էր»,-ընդգծեց նա:

7-րդ դասարանի երաժշտության դասագրքի հեղինակ Յուրա Յուզբաշյանն էլ կարեւորելով առարկայի ուսուցումը դպրոցներում, հորդորեց օրինակ վերցնել Ռուսաստանից եւ ավելացնել ուսուցումը դպրոցներում եւս 2 տարով, ինչպես ինքն է ասում.«Երաժշտությունը դաստիարակում է մարդու զգացմունքները եւ ինչ երաժշտության դաս առանց հնչող երաժշտության»,-ասաց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր երաժշտական գիրք ունի իր ձայնասկավառակը, որն իրականացվում է առաջին անգամ:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031