Շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնության 10-րդ տուրում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի արեց ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանի հետ, իսկ ահա նրա հիմնական մրցակից, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ցավալի պարտություն կրեց միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանից: Դա Կարեն Գրիգորյանին հնարավորություն տվեց մի փոքր ավելի ամրապնդվել 1-ին հորիզոնականում:
Տասնմեկերորդ տուրից առաջ Կարեն Գրիգորյանը 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տիգրան Քոթանջյանը 6,5 միավորով 2-րդն է, գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը 6,0-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ