«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի համոզմամբ «Բավարիայի» հետ խաղում շվեդ մրցավար Յունաս Էրիկսոնը 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով Ռամիրեսին հեռացնելով՝ «սպանեց» ՈՒԵՖԱ-ի սուպերլիգայի եզրափակիչ հանդիպումը:
«Իմ եւ ՈՒԵՖԱ-ի միջեւ պատմությունը շատ հնուց է գալիս եւ ես 10 ֆուտբոլիստով խաղալու ֆանտաստիկ փորձ ունեմ: Հեռացո՞ւմը: Եթե դու պաշտում ես ֆուտբոլը, ապա այդպիսի դեղին քարտով սուպեր եզրափակիչը չես սպանի», – պորտուգալացու խոսքերը մեջբերել է «The Guardian», – ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ