Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու հայկական պետությունների միջև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները

Օգոստոս 31,2013 20:38

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Բակո Սահակյանին` Արցախի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ  միջոցներ ձեռնարկել Արցախի հետագա զարգացման ուղղությամբ ` նպաստելով նաև միջազգային ներդրումների ներգրավմանը:

01

Կարևորելով երկու հայկական հանրապետությունների փոխգործակցության շարունակական զարգացումը` Հայաստանի վարչապետը և ԼՂՀ-ի նախագահն ընդգծել են բարեփոխումների իրականացման շուրջ երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են կենսաթոշակային ոլորտում, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող մի շարք հարցերի:

06

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Սարգսյանը կարևորել է այսպիսի հանդիպումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս հստակեցնել համատեղ կատարված աշխատանքների ընթացքն ու նախանշել նոր ծրագրեր: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների համատեղ իրականացումը, օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Միևնույն ժամանակ, հետաքրքիր է տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղում հաջողությամբ իրականացված ծրագրերին, որովհետև մեր քաղաքական սկզբունքը միշտ եղել է հետևյալը. տնտեսական զարգացումները Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն առաջանցիկ,  քանի որ ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում է որոշվում մեր ազգի ապագան: Մեր հաղթանակները պետք է ամրապնդվեն տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի խորհրդի մասին` վարչապետը նշել է. «Դա ոչ միայն ԼՂՀի, այլև ողջ հայության տոնն է, որովհետև մենք 21-րդ դարում հպարտությամբ նայում ենք դեպի ապագան` տոնելով մեծ հաղթանակ, որն արձանագրեցինք` հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031