1in.am. Մոտ երկու ժամ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործընկեր, «Մեկ» կահույքի սրահի համասեփականատեր Թաթուլ Մխիթարյանը և նրա թիկնապահները:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Թաթուլ Մխիթարյանը` իր թիկնապահների հետ Երևան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մինչ այն պահը, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները նրանց բերման են ենթարկել: