Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցի ծերունին Րաֆֆուն. «Հարգելիս, գոնե դու բացատրի հասկանանք` անձեռնմխելին էդ ի՞նչ բառ է»

Օգոստոս 31,2013 16:30

Երեկ Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած  հանրային ժողովի  ժամանակ, մի տարեց գյումրեցի «Ժառանգության» առաջնորդին խնդրեց բացատրել, թե ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: «Հարգելիս, գոնե դու բացատի  հասկանանք,ի՞նչ է նշանակում  անձեռնմխելի, մեր կառավարողները բոլորը անձեռնմխելի են, էդ բառի իմաստը ի՞նչ է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը , շուռ գալով իր թիմակիցներին, ծիծաղելով հարցրեց`  ո՞վ է լեզվաբանը մեզ մոտ: Այնուհետ «Ժառանգության» առաջնորդը  մի քանի  րոպե լռեց, նրա փոխարեն այս բառը մեկնաբանեցին  հավաքվածները: Նրանցից մեկը այն բացատրեց իր ընկալմամբ. «Հայրիկ, գիտե՞ս դա որն է, էն, որ որևէ մեխի վրա չեն ընկնում,  բոլորիս կյանքում մի մեխ կա, բայց սրանց մոտ ոչ մի սուր արգելք»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031