Լրահոս
Օրվա լրահոսը

Ապխտած հավ, լահմաջո, ուզբեկական փլավ… Հայ տղամարդիկ խոհանոցում

Օգոստոս 31,2013 16:03

Կանայք շուտ են զգում դառնությունը և նախապատվությունը տալիս են քաղցրին: Տղամարդիկ ավելի շուտ են ճանաչում աղի համը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի արագ են ճանաչում համային տեսականին: Գիտությունը չի ապացուցում այն, որ տղամարդիկ ավելի լավ խորհարաներ են: Դա պարզապես միֆ է: Այս մասին գրել են Էնի Մոյրն ու Դավիթ Ջոսը «Գենդերային ուղեղ» գրքում. հայտնում է stereotipam.net-ն: «Առավոտ երիտասադրականը» հետաքրքրվեց, թե ինչպիսին են հայ տղամարդիկ խոհանոցում: Վարդգեսը, ով 10տարուց ավելի արտագնա աշխատանքներ է կատարել Ռուսաստանում, պատմում է՝ այնտեղ ապրել է միայնակ, երբեմն իրեն ընկերակցել է քրոջ որդին , տան հոգսը անձամբ ինքն է հոգացել. «Ես էի տունը մաքրում, ճաշը պատրաստում»,-ասում է նա: Խոստովանում է՝ խանութից հիմնականում գնում էր արագ սնունդի համար նախատեսված ապրանքներ, քանի որ չէր սիրում ապուրներ պատրաստել. դա երկար ժամանակ էր պահանջում. «Պատրաստում էի կոտլետ, նրբերշիկ, ժարիտ, պոմիդորով ձվածեղ և այլն: Իսկ ամռանը ձմռան պաշարի համար մուրաբաներ և կոմպոտներ եմ սարքել կնոջս բաղադրատոմսով»: Հայաստան մշտապես տեղափոխվելուն պես Վարդգեսը չի լքել խոհանոցը, անհրաժեշտ դեպքերում որոշ բաներ պատրաստում է. «Երբ մեծ ախորժակ եմ ունենում, իսկ կնոջս ու աղջիկներիս աշխատանքային ժամը դեռ չեն ավարտվել,ինքս որևէ բան եմ պատրաստում՝ սալաթ, ապխտած հավ, ժարիտ»: «Ձվածեղից բացի՝ ոչինչ չեմ կարողանում պատրաստել, այն էլ երբեմն վառում եմ,-ասում է 27-ամյա Վահրամը: Գրեթե բոլոր տղամարդիկ կարողանում են թեյ պատրաստել և սուրճ եփել: «Առավոտ երիտասադրականը» հետաքրքրվեց կանանցից, թե արդյոք նրանց ամուսիններն օգնում են իրենց խոհանոցում. «Ոչ, միայն խանգարում է, հացը չսարքած վրայից ուտելում է»,-ասում է 24-ամյա Սիլվան: Հարցին, թե արդյոք ամուսինն անձամբ որևէ բան պատրաստում է, պատասխանում է. «Սոված կնստի, բայց մատը մատին չի տա»: 32-ամյա Սոնան էլ խոստովանում է՝ ամուսինն իրենից լավ է պատրաստում ուզբեկական փլավ. «Միշտ կծուն ու աղը տեղն ա լինում, ինքն էլ հաճույքով ա պատրաստում: Ուզբեկական փլավն ու ձկնեղենի հետ կապված ուտեսները միշտ ամուսինս ա սարքում» -ասում է նա: Միևնույն ժամանակ նշում է. «Այլ բան է, երբ դու ամբողջ օրն ես հաց սարքում և այլ բան է , երբ հազարից մեկ մի բան ես անում: Պարզ է, որ այդ ժամանակ մեծ սիրով, նվիրվածությամբ են պատրաստում, այդ պատճառով էլ համեղ է ստացվում»: Հարցին, թե արդյոք իր ամուսինը ռոմատիկն ընթրիքներ կազմակերպում է, Սոնան պատասխանում է.  «Միայն մեկ անգամ՝ այն էլ ծնունիդս օրը, բայց ես շատ գոհ եմ ամուսնուցս, մեր ընտանիքը երեք հոգուց է բաղկացած՝ ինձանից, ամուսնուցս և տղայիցս: Երբ ես վատառողջ եմ լինում, տան ճաշը նա է պատրաստում»: Կան շատ տղամարդիկ, ովքեր, ինպես ասում է ժողովրդական խոսքը, ձեռքից լավ են, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում՝ ելնելով հասարակական կարծիքից, թե դա կնոջ գործ է: Ոմանք էլ պարզապես չեն ցանկանում, որ կանայք «շահագործեն» իրենց, այդ պատճառով էլ թաքցնում են իրենց խոհանոցային հմտությունները: 26-ամյա Էրիկը աշխատում է երևանյան լահմաջոյանոցներից մեկում որպես խոհարար, ասում է՝ ամբողջ օրն աշխատելուց հետո ցանկություն չի ունենում տանը որևէ բան պատրաստել. «Ես հիմա լահմաջո, համբուրգեր, շաուրմա և նման բաներ եմ պատրաստում, ամբողջ օրն այնքան եմ ուտում, որ հոգնում եմ, ուզում եմ  ապուրներ համտեսել, դա էլ թող կինս անի, թե չէ սաղ օրը նույն գործը միապաղաղ է, բացի այդ՝ տանը չեն վարձատրի (ժպտում է,-հեղ.)»: Էրիկը նաև նշում է՝ հազվադեպ է տանը որևէ բան պատրաստում, անհրաժեշտ դեպքում իր հետ բերում է աշխատանքից վերադառնալիս:

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031